ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում և հետագա միջնորդական ջանքերին առնչվող հարցեր

Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում և հետագա միջնորդական ջանքերին առնչվող հարցեր
19.11.2020 | 14:36

Նոյեմբերի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ձևավորվող իրավիճակը Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ լիակատար հրադադար հաստատելու մասին համատեղ հայտարարությունից հետո, որը կնքվել է նոյեմբերի 9-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգմանն առնչվող հարցեր: Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման մասին նախօրեին հայտնել էին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ